Բրիտանուհին մահվան է հասցրել սեփական որդուն՝ չափից շատ կերակրելով


22:01 , 13 սեպտեմբեր, 2019

Բրիտանական Մանչեսթեր քաղաքում մայրը, չափից շատ կերակրելով, մահվան է հասցրել որդուն, որը ճարպակալմամբ էր տառապում։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։

Ինչպես նշվում է, 13-ամյա տղան վաղ տարիքից ավելորդ քաշի խնդիր է ունեցել։ Նշվում է, որ երեք տարեկանում նա արդեն 30 կիլոգրամ է կշռել։

Ըստ պարբերականի՝ բժիշկները երեխային խորհուրդ են տվել ոտքով գնալ դասի, սակայն մայրը շարունակել է նրան մեքենայով տանել, ընդ որում՝ մայրն ինքն է երեխային հաճախ ճարպոտ անվանել և մեղադրել ծուլության մեջ։

Արդյունքում դպրոցականը սկսել է մորից գաղտնի հատուկ սննդակարգ պահպանել և սպորտով զբաղվել։

Սակայն ճարպակալման արդյունքում երեխայի մոտ կարդիոմիոպաթիա է զարգացել, որը բերում է սրտի աշխատանքի թուլացման։

Մահից առաջ էլ մայրը շարունակել է ստիպելով կերակրել երեխային։ Դեռահասի մահվան փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։