Գիտնականները սեռական անկարողությունը կաթվածի նախանշան են համարում


21:16 , 13 սեպտեմբեր, 2019

Չինացի գիտնականները նոր հետազոտությունների շնորհիվ պարզել են, թե ինչը կարող է կաթվածի նախանշան լինել։ Փորձագետները հայտարարել են, որ նման նախանշան կարող է սեռական անկարողությունը լինել։ Նման եզրահանգման գալու համար նրանք 25 գիտական աշխատանք են վերլուծել, որոնցում, ընդհանուր առմամբ, 155 հազար մարդ է մասնակցել։ Պարզվել է, որ էրեկցիայի հետ խնդիրներ ունեցող տղամարդիկ 59%–ով ավելի հաճախ են բախվում սիրտ–անոթային խնդիրների։ Իսկ այն տղամարդիկ, ում մոտ իմպոտենցիա է ախտորոշվել, 34%-ով ավելի են հակված եղել կաթվածի, ինչպես նաև նրանց մոտ 33%–ով աճել է վաղաժամ մահվան հավանականությունը։