Ստոկհոլմի համալսարանի Սթրեսի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ հերթափոխով աշխատանքը սթրեսային վիճակի է հանգեցնում, ինչպես նաև առողջության հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների։
Նշվում է, որ մասնագետները աշխատանքային երեք տարբեր գրաֆիկների համեմատական վերլուծություն են իրականացրել. ավանդական, մշտական, բայց միևնույն ժամանակ շաբաթական երկու ժամով կարճացված և անհատական։
Պարզվել է, որ հիմնականում սթրեսի առաջացման վրա ազդում են աշխատանքային պայմանները։ Մասնագետները հերթափոխով աշխատողներին խորհուրդ են տվել ավելի քան 11-ժամյա հանգիստ, ավելի կարճ հերթափոխ և աշխատանքի ընթացքում կանոնավոր ընդմիջումներ ունենալ։