Հայտնի են աշխարհի ամենակեղտոտ փողերը


19:15 , 13 սեպտեմբեր, 2019

Թուրքիայից, Նիդեռլանդներից և Գերմանիայից գիտնականների խումբը պարզել է, թե որ երկրների թղթադրամներով են առավել հեշտ փոխանցվում մանրէները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ ամենակեղտոտ արժույթը ռումինական լեյն է: Բացի այդ՝ մանրէները պատրաստակամորեն կանգ են առնում նաև ամերիկյան և կանադական դոլարների, ինչպես նաև հնդկական ռուփիի վրա:

Նշվում է, որ ռումինական արժույթը ամենակեղտոտ փողերի վարկանիշում հայտնվել է առաջին հորիզոնականում պոլիմերների պատճառով, որոնք օգտագործվում են թղթադրամի արտադրության մեջ դիմացկունության, ինչպես նաև կեղծիքների դեմ պայքարի համար:

Այս հայտնագործության համար նրանք արժանացել են Ig Nobel Prize (Շնոբելի) մրցանակի տնտեսագիտության ոլորտում: 29-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Հարվարդի համալսարանում, սեպտեմբերի 12-ին: