Հնդիկները փորձել են սուզել Գանեշա աստծո արձանը և զոհվել են


18:00 , 13 սեպտեմբեր, 2019

Առնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանում Գանեշային՝ փղի գլխով աստծուն նվիրված տոնակատարության ժամանակ, հաղորդել է Hindustan Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Մադհյա-Պրադեշ նահանգի Բհոպալ քաղաքում վաղ առավոտյան, սեպտեմբերի 13-ին: Հնդիկները նավակներով լիճ են դուրս եկել աստծո կավե արձանը ջրի մեջ ընկղմելու Գանեշայի փառատոնի ստանդարտ ծեսը կատարելու համար:

Ինչ-որ պահի նավակներից մեկը շրջվել է: Ջրում հայտնված մարդիկ փորձել են բարձրանալ մյուս նավը, բայց դրա պատճառով այն նույնպես կորցրել է հավասարակշռությունը և շրջվել: Փրկարարներն անմիջապես հայտնվել են դեպքի վայրում: Նրանց հաջողվել է ջրից հանել ողջ մնացած վեց մարդու և 11 դի: Նշվում է, որ մահացածները եղել են 15-ից 30 տարեկան: Անհետ կորածների որոնումը շարունակվում է: