HBO-ն «Գահերի խաղի» պրիկվել է նկարահանում Թարգարիենների մասին. THR


17:01 , 13 սեպտեմբեր, 2019

Աղբյուրը հաստատել է, որ HBO-ի մալուխային ցանցը համաձայնագիր է կնքել «Գահերի խաղի» պրիկվելի պիլոտային էպիզոդի թողարկման վերաբերյալ, որը պատմում է առաջին Թարգարիենների մասին, տեղեկացնում է THR-ին:

HBO-ի համար նոր սերիալի պիլոտն արդեն մշակման փուլում է: Դրանում պատմվում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել սերիալում ցուցադրվածներից 300 տարի առաջ:

«Գահերի խաղի» հեղինակը՝ Ջորջ Ռ. Ռ. Մարտինը, պատրաստում է դրամայի սցենարը, որը հիմնվելու է նրա «Կրակ և արյուն» գրքի վրա, որտեղ նկարագրվում է Թարգարիենների՝ Դեյեներիսի և Ջոն Սնոուի նախնիների ցեղից առաջին թագավորների պատմությունը:

HBO-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են պաշտոնական մեկնաբանություններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: