Շուտով կսկսվի մասսայական ավանդների դուրսհանում բանկերից (Video)


16:01 , 13 սեպտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է․

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը պնդում է՝ Բանկային գաղտնիքի մասին կառավարության ընդունած որոշումը չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին։

«Ձևավորվել է մի արատավոր պրակտիկա, որ նախարարություններում նստած կամ երիտասարդ ինչ-որ մի հատված մտածում է, որ այ, էս գաղափարն իրացնենք, բերում ու ազատ իրացնում են՝ առանց հաշվի առնելով այդ գաղափարի հնարավոր ազդեցությունները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վտանգավոր է համարում կառավարության ընդունած այս նախագիծը։

«Սա բերելու է մարդկիանց կողմից գումարների դուրսհանման, անկանխիկից կանխիկի անցման և, որ ամենավատն է, հատկապես օտարերկրյա ներդրումների ակնկալիք ունեցող պետության համար պարզապես փակում է ճանապարհը հնարավոր դրամական մուտքերի», - ասաց նա։

Դաշնակցության ներկայացուցիչը նշեց, թե այս գործընթացի մեջ խիստ բացասական է գնահատում Կենտրոնական բանկի դերակատարությունը։

«Հիմա Կենտոնական բանկը կատարում է հականերդրումային դիրք՝ ինչքան հնարավոր է, այսպես կոչված, շառից-փորձանքից հեռու մոտեցումով», - ասաց Մինասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ