Armenpress.am-ը գրում է․
ԱՄՆ-ի հետ Հայաստանը ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում և պատրաստակամ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ:
Այս մասին սեպտեմբերի 13-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հեռացումը կազդի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:
«Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով և կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ»,- ասաց Նաղդալյանը: