Իսպանիայում մոլեգնող ցիկլոնը մարդկային կյանքեր է խլել


14:40 , 13 սեպտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածի մասին, որոնց մարմինները հայտնաբերվել էին Ալբասետեի նահանգում (Կաստիլիա լա Մանչա ինքնավար հանրակցությունում) գտնվող Կաուդետե մունիցիպալիտետում՝ ավտոմեքենայի սրահում: Ինչպես հայտնել են ինքնավարության փրկարար ծառայությունում, շրջված ավտոմեքենան գտնվում էր այն շրջանում, որը հեղեղվել էր սաստիկ անձրեւների պատճառով:

Ինչպես հայտնել է հրատարակությունը, վկայակոչելով տեղի փրկարար ծառայության աղբյուրներ, տարերքի հետեւանքով երրորդ զոհը դարձել է միջին տարիքի մի տղամարդ: Միջադեպը տեղի է ունեցել Ալմերիա քաղաքում: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ցրտաշունչ ցիկլոնն Իսպանիա է հասել լույս սեպտեմբերի 11-ի գիշերը՝ իր հետ բերելով տեղատարափներ, ամպրոպ եւ ուժգին քամի: Տարերքի մոլեգնելու պատճառով Վալենսիայի ինքնավար հանրակցությունում սեպտեմբերի 12-ին ուսումնական պարապմունքները չեղարկվել էին 93 մունիցիպալիտետներում, ինչը վերաբերել է 255 հազարից ավելի սովորողների:

Տարերքի ուժեղ ազդեցությունն իրենց վրա զգում են Վալենսիայի, Մուրսիայի եւ Կաստիլիա լա Մանչայի ինքնավար հանրակցությունների բնակիչները: Այդ տարածաշրջաններում առանձին ճանապարհներ փակվել են, նաեւ մասամբ խախտված է երկաթուղային հաղորդակցությունը: Առավել լուրջ հետեւանքները գրանցվել են Վալենսիայի հարավի Օնտենիենտե մունիցիպալիտետում, որտեղ առատ տեղումների պատճառով ափերից դուրս է եկել Կլարիանո գետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: