86-ամյա տատիկը Instagram-ում էջ է բացել և միանգամից դարձել համացանցի հիթ. հայաստանյան տատիկներ, ունե՞ք ինստագրամյան էջ (Photo)


23:30 , 13 սեպտեմբեր, 2019

Համացանցում հայտնվել է նոր դեմք, որը զարմացրել է բոլորին: Ծանոթացեք, Բադի Վինքլն է՝ 16-ամյա աղջկա ոգով տարեց կին, ով սիրում է սելֆիները և իր զվարճալի կյանքի մասին պատմում է սոցիալական ցանցերում:

Twitter-ում նրա հետևորդներն օրեցօր աճում են։ Նրա գրառումներն արժանի են համացանցի ոսկե մրցանակներին, ավելին՝ նրա զարմանալի լուսանկարները կարող եք դիտել նաև Ինստագրամում:

Տատիկների մեծամասնությունը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է էլեկտրական թեյնիկ օգտագործել, էլ չենք խոսում Twitter-ում հնարավորինս շատ հետևորդներ ունենալու մասին: