Արմեն Գևորգյան. այս օրինագիծը կբերի անշարժ գույքի շուկայի փլուզման


13:00 , 13 սեպտեմբեր, 2019

Tert.am–ը գրում է․

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին։ Արմեն Գևորգյանը նշում է, որ այս նախագծով ոչ միայն ռումբ է դրվում այս կառավարության տակ, այլև վտանգվում է երկրի տնտեսական կայունությունը։ Ըստ նրա՝ առայժմ շատերը դեռ չեն պատկերացնում ռիսկերը, բայց հիմա այն պահն է, երբ դեռ հնարավոր է կասեցնել դրանք։ Արմեն Գևորգյանի հոդվածը կարդացեք ստորև։

Ավելի մանրամասն գրելու հնարավորություն չեմ ունեցել, քանի որ երեկ ողջ օրը եղել եմ ինձ և պետությանը պարտադրված դատավարության մեջ։ Ընդհանրապես չգրել չէի կարող, որովհետև չափազանց կարևոր է թեման, մեծ են ռիսկերը։ Դատավարությունները մի օր ավարտվելու են, իսկ այսօր արված խոշոր սխալները դառնալու են ռումբ՝ ապագա կառավարությունների և պետության տակ։

Մինչ հանրային ուշադրությունը մեծամասամբ ուղղված է Ամուլսարի թեմային, ԱԺ-ում քննարկվում են օրինագծեր, որոնք ունենալու են համակարգային քայքայիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա։ Խոսքը, մասնավորապես, անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու օրինագծի մասին է, որը ենթադրում է անշարժ գույքի հարկման չափերի բարձրացում։

Այն ամենը, ինչ ես նշել եմ այս թեմայով իմ նախկին հրապարակումներում, մնում է ուժի մեջ։ Զարմանալի է, որ մի այնպիսի օրինագիծ, որը վերաբերում է երկրի մեծ թվով քաղաքացիների, ԱԺ-ում քննարկվում է առանց՝ մասնագիտական և հանրային շրջանակներում դետալային քննարկման։

Ինչո՞վ է պայմանավորված նման շտապողականությունը, որը կարող է ունենալ գլոբալ բացասական հետևանքներ։ Այս պահին հիմնավոր է  թվում այն կարծիքը, որ այս նախաձեռնությունը ունի պոպուլիստական նշանակություն, և ոչ թե՝ տնտեսական։ Անդրադառնամ մի քանի հանգամանքի.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ