Բրազիլիան ջախջախեց Իսպանիային և հռչակվեց Կոնֆեդերացիաների գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ


03:59 , 1 հուլիս, 2013

Կոնֆեդերացիանների գավաթի եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը անսպասելի հաշվով հաղթանակ տոնեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի նկատմամբ: Լուիս ֆելիպե Սկոլարիի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին իսպանացիների դարպասը: Ջախջախման սկիզբը 2-րդ րոպեին դրեց Ֆրեդը, 44-րդ րոպեին Նեյմարը գեղեցիկ հարվածով ձեռնունայն թողեց Իկեր Կասիլիասին, իսկ 47-րդ րոպեին վերջակետը դրեց նույն Ֆրեդը, ով դարձավ դուբլի հեղինակ և հաշիվ դարձրեց`3:0:

­­­­­­­­­Տեսանյութը և նյութն  ամբողջությամբ` այստեղ