Armsport.am-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հայտարարել է, որ թիմին հաջողվել է պայմանավորվածության հասնել թիմի պորտուգալացի եզրային պաշտպան Ռաֆայել Գերեյրուի հետ՝ գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ.
«Մենք մի քանի շաբաթ շարունակ բանակցություններ էինք վարում: Այժմ ամեն ինչ համաձայնեցված է:
Պայմանավորվել ենք երկարաձգել գործող պայմանագիրը մինչև 2023 թ.: Հուսով եմ ամեն ինչ լավ կընթանա»:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցել է 1 հանդիպման: