Ինչպես են Հայաստանն ու հայերին անվանել տարբեր ազգերը տարբեր ժամանակներում


22:45 , 13 սեպտեմբեր, 2019

Տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակներում տարբեր անվանումներ են տվել Հայաստանին և հայերին: Շումերները մ.թ.ա. մոտ 2800 թվականներին Հայաստան անվանում էին Արատտա, իսկ հայերի աստծուն՝ Հայա, իսկ աքքադացիները, որոնք փոխարինեցին շումերներին մ.թ.ա. երրորդ հազարամյակի կեսերին, անվանում էին մեր երկիրը Արմանի կամ Արմանում:

Խեթերը, որոնք գոյություն են ունեցել մ.թ.ա. երկրորդ հազարամյակում, Հայաստանի համար օգտագործում էին Հայասա և Արմատանա անվանումները, իսկ ասորիները՝ Ուրուատրի կամ Ուրարտու, իսկ բնակչությանը՝ Արմեր: Պարսիկներն անվանում էին Արմինիա, էլամիթցիները՝ Հարմինույա, եգիպտացիները՝ Էրմենեն:

Հայ

Խեթական գրությունները, որոնք վերծանվել են 1920 թ. շվեյցարացի գիտնական Էմիլ Ֆորերի, գերմանացի հնագետ և պատմաբան Հուգո Վինքլերի և չեխ լեզվաբան Բեդրժիհ Գրոզնիի կողմից, վկայում են Հայասա լեռնային երկրի գոյության մասին, որը տարածվել է Հայկական լեռնաշխարհում գտնվող Վանա լճի շուրջը:

Հայասա անվանման մեջ «սա» մասնիկը վերջավորություն է և համապատասխանում է ներկայիս Հայաստան անվանման «ստան» վերջավորությանը: Հույները Հայասա երկրի մասին գիտեին, և նրանց հեղինակները հայերին հենց հայեր էլ կոչել են:

Հայ ժողովուրդն իր անվանումը կապում է Հայ(ա) աստվածության հետ, որը համարվում է Տիեզերքի արարիչ:

Ըստ մի շարք գիտնականների՝ «հայ» անվանումը առաջացել է «այ» կամ «այա» արմատից, որն օգտագործվել է նեոլիթի դարաշրջանում և վերագրվել է վաղ մայր աստվածուհուն, որն էլ իր հերթին անվանումը փոխանցել է ավելի ուշ շրջանի գլխավոր Հայր աստծուն:

Հայ(ա) աստծուն պաշտում էին ողջ Միջագետքում: Նրա մասին առաջին հիիշատակումները շումերական գրություններում են, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 2800-ական թվականներին:

Հայ(ա) աստծուն ավելի ուշ ընդունել են նաև աքքադացիները, որոնք նրան անվանել են Էնկի: Սիրիայի ներկայիս տարածքում գտնվող հնագույն Էբլաիկ քաղաքում հայտնաբերված գրություններում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2600 թ., հիշատակվում է «Հայ» աստծու և հայերի մասին, որոնք բնակվում էին Հայկական լեռնաշխարհում:

«Հայ» արմատն ընկած է նաև Հայկի անվան մեջ, ով համարվում է հայ ժողովրդի նախահայրը: Սրա մասին հիշատակված է միջնադարյան պատմաբանների աշխատություններում:

Արմենիա - Armenian

Armenian բառը պարունակում է սուրբ «Ար» արմատը (արարիչ, արև), «մեն» արմատը, որը հնդեվրոպական լեզվախմբում նշանակում է մարդ կամ մարդիկ, և «յան» վերջավորությունը, որը նշանակում «ինչ-որ տեղից»:

Շատ գիտնականներ գտնում են, որ «Ար»-ը «Արա»-յի կամ «Արար(իչ)»-ի կրճատ տարբերակն է: Արի երկրպագությունը լայնորեն տարածված էր հնագույն հայերի շրջանում, որոնք նրան Արարիչ էին անվանում:

Աշխարհագրական շատ անվանումներ, ինչպես, օրինակ, Երևանը (Արիվան), ևս պարունակում են սուրբ «ար» արմատը, որն օգտագործվում է հայերեն շատ այլ բառերում, օրինակ՝ «արի», «այր»:

«Յան» վերջավորությունը հնդեվրոպական շատ լեզուներում պահպանվել է մինչ օրս և կարող է հայտնաբերվել այնպիսի տերմիններում, որոնք բնութագրում են տարբեր ժողովուրդներին: Օրինակ՝ Norveg(ianS), Romani(anS), Belg(ianS) և այլն:

Հայկական ազգանունները նախկինի պես պահպանում են հնագույն «յան» վերջավորությունը, որը պատկանելություն է ցույց տալիս: Այսպիսով, եթե փորձենք «վերծանել» «Armenian» բառը, ապա կստանանք.

Հայ = Armenian = Ar (սուրբ արմատ, արև, Արարիչ) + men (մարդ) + ian (ինչ-որ տեղից, պատկանելություն):