ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կա՛մ պիտի կայանա Պուտինի ներկայությամբ, կա՛մ պիտի առհասարակ տեղի չունենա


19:35 , 12 սեպտեմբեր, 2019

Տեսեք, ԵԱՏՄ-ն, ինչպես և, օրինակ, ԵՄ-ն, ունի տեր: ԵՄ-ի տերն այդ կառույցը Մարշալի պլանով ստեղծած ԱՄՆ-ն է: ԱՄՆ-ն է նաև տերը ՆԱՏՕ-ի, ինչպես Ռուսաստանն է տերը ՀԱՊԿ-ի: Երբ խոսում եք ԵԱՏՄ գագաթնաժողով բոյկոտելու մասին, պիտի հաշվի առնեք, որ ցանկացած անդամի կողմից գագաթնաժողով բոյկոտելը մի բան է, իսկ ՌԴ նախագահի կողմից բոյկոտը` միանգամայն այլ բան: ՌԴ-ն, ըստ էության, չի կարող բոյկոտել, ինչպես, օրինակ, տնօրենը չի կարող բոյկոտել սեփական հիմնարկը: Սեփական հիմնարկը բոյկոտող տնօրենն անխուսափելիորեն շատ թույլ մարդու տպավորություն կթողնի:

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կա՛մ պիտի կայանա Պուտինի ներկայությամբ, կա՛մ պիտի առհասարակ տեղի չունենա: Ես հուսով եմ, որ մեր «դեգեներատ համբալները» դա շատ լավ հասկանում են: Ընդ որում՝ տեղի չունենալու համար անհրաժեշտ են ՇԱՏ ծանրակշիռ փաստարկներ: Շա՜տ, շա՜տ ծանրակշիռ: Այնքան ծանրակշիռ, որ գագաթնաժողովի չեղարկումը չդիտվի տապալում, այլ զուտ տեխնիկական բնույթի որոշում: Տեխնիկական բնույթի որոշման հիմքում կարան լինեն, օրինակ, անվտանգության նկատառումները: Այսինքն՝ հայտարարվի, որ Հայաստանում տվյալ պահին անվտանգ չէ, ընդ որում՝ պարզապես հայտարարելով չի կարելի սահմանափակվել: Իրավիճակը պիտի մոտ լինի հայտարարվածին: