Իտալիայում դատապարտյալներին մեծ հնարավորություն են ընձեռել. նրանց առաջարկում են աշխատել՝ ճանապարհներ կառուցել և փողոցները մաքրել


22:45 , 12 սեպտեմբեր, 2019

Բանտերը տարբեր են լինում, սակայն միակ բանը, որն ընդհանուր է դրանց բոլորի մոտ, կորսված ժամանակն ու մարդկային պոտենցիալն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ բանտարկյալների մեծ մասը երիտասարդ ու աշխատունակ անձինք են։

Ապացուցված է, որ այն դատապարտյալները, որոնք աշխատում են, 85%-ով քիչ են հանցագործությունների ռեցիդիվ կատարում։

Իտալիայում այս հետազոտությանը մեծ նշանակություն են տվել, և հաշվի առնելով, որ դատապարտյալների մեծ մասը երբեք չի աշխատել, իշխանությունները որոշել են նրանց հնարավորություն տալ իրենց ցանկությամբ որևէ աշխատանք կատարելու։ Այդպիսով նրանք կհասկանան աշխատանքի գինը, կզգան, որ օգտակար են և կսովորեն իրենց դրսևորել թիմում։

Հին ժամանակներում Հռոմեական կայսրությունը հաղթանակներ էր տանում լավ ճանապարհաշինության շնորհիվ, սակայն դարեր անց այդ ճանապարհներից շատերը գտնվում են վատ վիճակում՝ ռեսուրսների անբավարարության և առավել ինտենսիվ շարժողականության պատճառով։ Այս խնդիրները լուծելու համար Հռոմի քաղաքապետարանը որոշել է քաղաքում ամենախոշոր քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներին աշխատանք տրամադրել։

Վտանգավորության ցածր աստիճան ունեցող դատապարտյալներն այժմ հնարավորություն կունանան ճանապարհները վերանորոգելու, այդպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու, ժամանակ անցկացնելու և օգտակար զգալու։ Քաղաքի բնակիչները ևս ուրախ են տեսնել, որ իրենց հարկերը ծախսվում են ինչ-որ հստակ բանի վրա։

Իսկ ահա հունգարական բանտերից մեկում դատապարտյալները նոր ընկերներ են ձեռք բերում։ Նրանք շաբաթական մի քանի ժամ են անցկացնում լքված շների խմբի հետ, որոնց օգնում են ենթարկվել և հսկել ագրեսիվությունը։ Այս ծրագրի հեղինակներից մեկը նշում է. «Շներն ու մարդիկ օգնում են միմյանց ճիշտ ուղղությամբ շարժվել։ Նրանց ճակատագրերն ընդհանրություններ ունեն»։ Այդ նմանությունների թվում են, միգուցե, կյանքի այն պայմանները, որոնք հանգեցրել են նրան, որ և՛ շները, և՛ դատապարտյալները հայտնվել են սարսափելի իրավիճակներում և դարձել են ագրեսիվ, չունեն բարություն, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու։

Այսպես նրանք կարողանում են օգնել միմյանց։ Դատապարտյալները գտնում են այնպիսիններին, որոնց մասին կարելի է հոգ տանել, էներգիա տրամադրել։ Շնորը միաժամանակ սովորում են ապրել մարդկանց շրջապատում և հետագայում որդեգրման հնարավորություն են ստանում։