Նյու Յորքում նորաձևության շաբաթվա ընթացքում Քենդալ Ջեներն ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին ու դրանց հաջորդող երեկույթներին։ Քիմ Քարդաշյանի քույրը միշտ հիասքանչ տեսք ունի միջոցառումների ընթացքում, ընդ որում՝ առօրյայում ևս ոչ պակաս ոճային հագուստ է կրում։
Մոդելը հերթական անգամ հիացրել է ոճային կերպարով։ Նա սև, կարճ զգեստ է ընտրել և կաշվե երկարաճիտ կոշիկներ։ Փոքրիկ, շագանակագույն պայուսակը և արեւային ակնոցն ամբողջացրել են 23-ամյա Քենդալի պարզ, ունիվերսալ կերպարը։