Տղամարդը երկու կանանց հետ հայտնվել է նույն անկողնում մողեսների հանդեպ ունեցած վախից


19:01 , 12 սեպտեմբեր, 2019

Մալայզիայի Տրենգանու նահանգում ձերբակալվել է 20-ամյա մի տղամարդ, որին բռնացրել են անկողնում երկու կանանց հետ: Այդ մասին հայտնում է Coconuts պարբերականը:

Նրանք միասին եկել են հանգստավայր և վարձակալել երկու հարևան քոթեջները: Տղամարդը հաստատվել է քոթեջներից մեկում, իսկ մյուսում՝ նրա երկու ուղեկիցները, որոնցից մեկն ամուսնացած էր: Երեկոյան տղամարդն այցելել է հարևան քոթեջ, որտեղ կանայք էին, և մնացել է այնտեղ գիշերելու:

Գիշերվա ժամը երեքին Տրենգանու նահանգի կրոնական հարցերով դեպարտամենտի աշխատակիցները, որոնք հետևում են շարիաթի օրենքների պահպանմանը, եկել են հանգստավայր: Նրանք զննել են քոթեջները և օրինախախտներ հայտնաբերել: Հարցաքննության ժամանակ տղամարդը բացատրել է, որ ստիպված է եղել տեղափոխվել կանանց մոտ մողեսների պատճառով, որոնք նրան վախեցրել էին: