Կոնգոյի ԴՀ-ում գնացքը դուրս է ընկել ռելսերից, զոհվել է առնվազն 50 մարդ. Actualite


17:11 , 12 սեպտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս էընկել ռելսերից, զոհվել է առնվազն 50 մարդ: Այդ մասին հայտնել է Actualite պորտալը՝ վկայակոչելով ազգային համերաշխության գործերի եւ հումանիտար գործունեության նախարար Սթիվ Մբիկային:

Գնացքի վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ի առավոտյան Տանգանիկա նահանգում: Նախարարը հայտնել է, որ վթարի հետեւանքով զոհվել է 50 մարդ, տուժել են շատերը: Նա ցավակցություն է հայտնել ընտանիքներին եւ հայտարարել, որ կառավարությունը նիստ է անցկացնում՝ քննարկելու միջադեպի կապակցությամբ ձեռնարկվելիք գործնական միջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: