Արմեն Դուլյանն աշխատանքի է անցել Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերությունում


21:56 , 30 հունիս, 2013

Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը աշխատանքի է անցել  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերությունում:

Դուլյանը վարելու է նոր հեղինակային հաղորդում, որ եթեր է հեռարձակվելու աշխատանքային օրերին:

Հաղորդումն, Asekose.am-իտեղեկություններով, լինելու է լրատվական-վերլուծական բնույթի:

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանին Շանթ հեռուստաընկերությունից ազատել էին  աշխատանքից` ֆեյսբուքյան գրառման պատճառով:


Asekose.am-ի   հետ զրույցում Արմեն Դուլյանը նշել էր, համենայն դեպս, իրեն այդպես է ասել  Շանթ հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավարը` նշելով, որ իր  ֆեյսբուքյան գրառմամբ հեռուստամեկնաբանը վիրավորել է Շանթ հեռուստաընկերության ղեկավարությանը: 

Ավելի ուշ ներկայացվեց նաև «Շանթ»-ի հայտարարությունն՝ Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու մասին:

Կենտրոն հեռուստաընկերությունն այս ընթացքում Արմեն Դուլյանին` Պետրոս Ղազարյանի Ուրվագիծ հաղորդաշարի ընթացքում, հնարավորություն էր տվել հանդես գալ պարզաբանմամբ ու ներկայացնել ստեղծված վիճակի պատճառները: