Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն տվեց երեխայի խնամքի արձակուրդին հայրերի համար


15:40 , 12 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ազգային խորհուրդը (ստորին պալատ) հավանություն Է տվել հայրերին նորածին երեխայի խնամքի երկշաբաթյա արձակուրդի տրամադրման օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 20minutes.ch նորությունների պորտալը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել Է 129 պատգամավոր, դեմ՝ 62-ը: Խորհրդարանականներն օրենսդրական նախաձեռնությունը քննարկել են վեցուկես ժամ: Երկրի խորհրդարանը երեխայի ծնվելուց հետո հայրերին արձակուրդ վերցնելու իրավունքով օժտել Է փորձում արդեն 20 տարի: Վերջին անգամ օրինագիծը քննարկվել Է երեք տարի առաջ եւ մերժվել Է:

Որպեսզի օրենսդրական միջոցն օրենքի ուժ ստանա, դրան պետք Է հավանություն տա նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը:

Նոր նախաձեռնությունը ենթադրում Է, որ հայրերը կկարողանան արձակուրդ վերցնել երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Ըստ որում այն կարելի Է բաժանել մի քանի մասերի կամ վերցնել ամբողջությամբ: Դրա համար կպահանջվի տարեկան 230 միլիոն շվեյցարական ֆրանկ (231 միլիոն դոլար): Նպաստի առավելագույն գումարը կկազմի օրական 196 ֆրանկ (197 դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: