Միակ մարդը, ով դժբախտության և ուրախության պահին կլինի Ձեր կողքին, Ձեր մայրն է. որքա՞ն մտերիմ եք մայրիկների հետ (Photo)


21:30 , 12 սեպտեմբեր, 2019

Աշխարհում տարբեր տեսակի սերեր կան, բայց ամենակարևորը մոր սերն է, որն ամենակարևորն ու խորն է:

Այս կապը միացնում է երկու մարմին և երկու հոգի: Մայրական սերն անսահման է:

Սերն արտահայտվում է այն ժամանակ, երբ մոր արգանդում ձևավորվում է պտուղը: Նույնիսկ եթե մայրը դեռ չի տեսել երեխային, արդեն սկսում է երեխային ամենից շատ սիրել: 

Մայրիկները շատ են գնում զոհաբերությունների. զոհաբերում են իրենց աշխատանքը, նպատակները, երազանքները: Նրանք պատրաստ են ամեն ինչի իրենց երեխաների համար: 

Մայրական սերը չես կարող ձեռք բերել կամ էլ վաստակել: Մայրիկները միշտ երեխաների կողքին են: 

Ինչ էլ որ երեխան անի, մայրիկները միշտ ոգևորելու են նրանց: Շատ հաջողակ մարդկանց ետևում միշտ մայրիկներն են կանգնած: 

Մայրիկները միշտ խորհուրդներ են տալիս կամ օգնում են: Երբեք չեն սպասում, որ երեխաները շնորհակալություն հայտնեն իրենց: 

Իրական սերը կհասկանաք այն ժամանակ, երբ մայր դառնաք:

Մայրիկները կարող են անքուն գիշերներ անցկացնել, քանի որ երեխան հիվանդ է, չէ՞ որ մայրերը պատրաստ են ամեն ինչ զոհաբերել, նույնիսկ կյանքը կտան, որպեսզի իրենց երեխան երջանիկ լինի: