Ընդդիմության ճնշման ֆոնին՝ հրապարակվել է ՄԲ «կոշտ» Brexit-ին նախապատրաստվելու ծրագիրը


13:20 , 12 սեպտեմբեր, 2019

Yerkir.am-ը գրում է․

ԵՄ կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելանյութի դեֆիցիտով, սահմանին խափանումներով, ինչպես նաև զանգվածային բողոքներով: Այս մասին նշված է Միացյալ Թագավորության «կոշտ» Brexit-ին նախապատրաստվելու ծրագրում, որը կառավարությունը չորեքշաբթի հրապարակել էր ընդդիմության ճնշման ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Yellowhammer անունը կրող հինգ էջանոց ծրագրի մանրամասները ճշգրիտ համընկել են անցյալ ամսվա վերջին The Times-ի հրապարակման հետ՝ հիմնված Միացյալ Թագավորության կառավարությունից արտահոսքի վրա: Տարբերությունն այն է, որ բրիտանական պարբերականն այդ ժամանակ այս ծրագիրը ներկայացնում էր որպես իրադարձությունների հնարավոր զարգացման բազային սցենար, մինչդեռ այն բուն փաստաթղթում որակվել է որպես «վատթարագույն սցենար»:

«Թարմ արտադրանքի որոշ տեսակների հասանելիությունը կնվազի: Վտանգ կա, որ այդ գնումը կհանգեցնի պարենի մատակարարումների խափանումների»,- մանրամասնած է փաստաթղթում: Առանձնապես ծանր իրավիճակ կստեղծվինաև բժշկական դեղամիջոցների պարագայում։

Կառավարությունը նաև վախենում է, որ Brexit-ը կհանգեցնի նրան, որ բեռնատարները Լա Մանշը կհատեն մինչև 2,5 օր տևողությամբ ուշացումով, իսկ այս իրավիճակը կարող է տևել գրեթե 3 ամիս: Բացի այդ, դժվարություններ կառաջանան ուղևորների համար, որոնք երկրից հեռանալու են նավահանգիստներով և օդանավակայաններով, իսկ երկրի որոշ շրջաններում կզգացվի վառելանյութի պակաս:

Ինչ վերաբերում է հնարավոր անկարգություններին՝  ապա թեմայի վերաբերյալ փաստաթղթում նշված է. «Բողոքի ցույցերը և հակացույցերը կանցկացվեն ամբողջ Մեծ Բրիտանիայում, որոնք կարող են ներառել մեծաքանակ ռեսուրսներ: Հնարավոր է նաև հանրային անկարգությունների և հասարակության շրջանում լարվածության աճ»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին՝ միությունից դուրս գալու մասին գրավոր իրազեկելուց հետո 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որ ձեռք էր բերվել Բրյուսելի և նախկին վարչապետ Թերեզա Մեյի կառավարության միջև, ինչի արդյունքում ԵՄ-ն համաձայնվել էր Brexit-ը տեղափոխել ապրիլ կամ մայիս, որից հետո հոկտեմբերի 31։ այս ընթացքում Մեյը ստիպված էր հրաժարական ներկայացնել՝  չկարողանալով իրավիճակը հանել փակուղուց ու լուծում տալ խնդրին։

Մեյին հաջորդած վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ երկիրը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց գործարքի: Ընդդիմադիր կուսակցությունները իշխող Պահպանողական կուսակցության մի շարք պատգամավորների աջակցությամբ օրենք էին ընդունել, որը կառավարությունից պահանջում է Brexit-ը 3 ամսով հետաձգել , ինչպես նաև արգելում է առանց համաձայնագրի դուրս գալ:

Նորընտիր վարչապետն, չնայած վերոհիշյալ օրենքի պահանջին, խոստանում է ԵՄ-ից դուրս գալ մինչև հոկտեմբերի 31-ը, միևնույն ժամանակ վստահեցնելով՝ հետաձգում չի խնդրի: