Սաբոտաժնիկը վրացի վարորդ է


12:30 , 12 սեպտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի տեղադրած տեսանյութն առավոտից մեծ աղմուկ է հանել։ Նա գրել է․ «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել !!!»։

Քիչ առաջ մեզ զանգահարեցին Շենգավիթ համայնքի բնակիչները, որտեղ եւ տեսագրվել է այս նյութը եւ ասացին, որ սա աղբ թափելու փաստ չէ եւ թափողն էլ «սաբոտաժնիկ» չէ։ Սա մի ֆուռի վրացի վարորդ է տեղափոխել այստեղ, որը մշտապես այդպես է անում, հիմնականում ստվարաթղթե արկղեր են, որ ինչ որ մարդիկ գալիս՝ տանում են այստեղից։