Նատաշա Կորոլյովան տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Կիրկորովի և Ալեգրովայի հետ թղթախաղը` մերկանալու պայմանով


12:13 , 12 սեպտեմբեր, 2019

ՌԴ երգչուհի Նատաշա Կորոլյովան Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես են 1996-ին էստրադային աստղերը միմյանց հետ թղթախաղ խաղում՝ մերկանալու պայմանով:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, երգչուհին տեսանյութին կից գրել է. «Որքան երիտասարդ էինք մենք, 1996 թվական, երկարատև չվերթների ժամանակ խաղում ենք ազարտային խաղեր գումարի վրա, իսկ նա, ով ողջ գումարը պարտվել է, մերկանալու պայմանով»:

Կորոլյովայից բացի՝ տեսանյութում երևում են Ֆիլիպ Կիրկորովը, Իրինա Ալեգրովան, Անժելիկա Վարումը, Լոլիտան և Վլադիմիր Վինոկուրը: