Մի քանի դիտարկումներ 3 օր Սորոսի գրասենյակի դիմաց հերթապահությունից


09:52 , 12 սեպտեմբեր, 2019

Մի քանի դիտարկումներ 3 օր Սորոսի գրասենյակի դիմաց հերթապահությունից.

1. Երբ ես ՖԲ լայվ եմ մտնում Սորոսենց մոտից, իսկույն անհետանում է ինտերնետը: Ըստ երևույթին, գրասենյակից «գլուշիլկա» են միացնում, որպեսզի խափանեն հեռարձակումը: Կարող եք հանգիստ լինել, մենք նույնը նկարահանում ենք և ափլոադ անում ՖԲ-ում:
2. Սորոսականները չափից շատ են ուտում: Օրվա ընթացքում սնունդ հասցնող բազմաթիվ կուրիերներ են այցելում գրասենյակ ուտելիքի փաթեթներով:
3. Լարիսա Մինասյանն արդեն համակերպվել է իր աստղի կարգավիճակի հետ և ամեն օր ավելի շատ ջանքեր է գործադրում գեղեցիկ երևալու համար:
4. Մեր հերթապահող խումբն իր հետևից ամեն օր ավլում և մաքրում է տարածքը:
5. Շնորհակալություն մեզ այցելած բոլոր քաղաքացիներին:

Մնացածը դիտեք ՎԵՏՕ-ի եթերում: