Ներդրումների 60 մլն դոլարից ավելին ՀՀ-ից դուրս է եկել՝ հիմնականում քաղաքական անկայունության պատճառով. տնտեսագետ


00:10 , 12 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Կառավարության կողմից առանձնակի շեշտադրումը՝ 2019թ-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումների աճի մասով գնահատելի է, սակայն ոչ ամբողջական: Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումնե­րի 26 % աճը և օտա­րերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի 20 % աճը տրամաբանական է` հաշվի առնելով անցած տար­վա առաջին կեսին երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները:

Փոխարենը՝ օտարերկրյա ներդրումների ծավալները զուտ հոսքերի տեսանկյունից, որը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են,  ըստ վիճակագրության` 30 մլրդ դրամով կրճատվել են: Տարեսկզբի առաջին 6 ամիսնե­րին օտարերկրյա ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ: Իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են  38, 6 մլրդ դրամ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս կամ այն տարվա համար ներդրումային աճը պետք է գնահատել՝ ելնելով ոչ միայն այս տարվա դրությամբ, այլ համեմատելով նախորդ կամ դրանից առաջ տարիների տվյալների հետ: «Մենք նախորդ տարվա համեմատ ունենք աճ, բայց 2017թ-ի համեմատ ունենք ավելի ցածր ցուցանիշ: Երբ որ նշվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի մասին, սա իրոք ողջունելի է, որ այս տարվա ընթացքում աճ է գրանցվել նախորդ տարվա նկատմամբ, սակայն միաժամանակ պետք է նշել, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում ունենք զուտ ներդրումների 30 մլրդ դրամի արտահոսք»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ