Ամերիկյան լրտես Կրեմլում


22:30 , 11 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

The New York Times-ը և CNN-ը հաղորդում են, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը ունեցել է իր աղբյուրը Կրեմլում, ով կարևոր դեր է խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության մասին տեղեկության տրամադրման հարցում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Ամերիկյան ԶԼՄ-ները չեն տրամադրել աղբյուրի անունը, սակայն ռուսականները հրապարակեցին այն՝ նշելով Օլեգ Սմոլենկով անունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Օլեգ Սմոլենկով անունով անձը աշխատել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, սակայն չի եղել, ըստ խոսնակի, բարձրաստիճան պաշտոնյա և ուղղակի չի աշխատել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նա հերքել է մամուլի հրապարակումներն այս առիթով՝ դրանք որակելով «ֆիքցիա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ