Կառավարության՝ քամուն տված 400.000 դոլարով գյումրեցի 40 անօթևան ընտանիք կացարան կունենար


22:34 , 11 սեպտեմբեր, 2019

Եվ իրոք, էդ 400 հազար դոլարն ինչի՞ վատնեցիք, եթե էսօր բնապահպանության նախարարությունը հայտարարում ա, որ լիքը սխալներ ու էական անճշտություններ ա հայտնաբերել ELARD-ի եզրակացությունում:

Է, եթե Հայաստանի բնապանության նախարարությունն ի զորու ա կեղտ բռնելու փորձաքննություն իրականացնող իբր թե հեղինակավոր մարմնի վրա, էլ ինչի՞ հենց սկզբից չվստահեցիք բնապահպանության նախարարությանն ու մեր՝ հարկատուներիս փողերը քամուն տվեցիք։

Ինչի՞ վատնեցիք բյուջեի միջոցները մի ընկերության վրա, որի տված եզրակացությունը պիտի սխալ հանեիք հանքը շահագործելու ձեր որոշումը արդարացնելու համար:

Ինչի՞ համար էր էս սաղ կապիկությունը:

Կամ ինչի՞ պիտի, ըստ ձեզ, ոչ պրոֆեսիոնալ գործ արած ELARD-ը ստանա էդ 400.000 դոլարը, եթե լավ չի կատարել իրեն վստահված աշխատանքը:

Կառավարության՝ քամուն տված 400.000 դոլարով գյումրեցի 40 անօթևան ընտանիք կացարան կունենար:
Եթե սա պետական միջոցների վատնում չէ, բա ի՞նչ ա։ Ժողովրդին թալանելը պոզով-պոչո՞վ ա լինում։

Image may contain: 4 people, people smiling, people standing and text