Էսօրվա միտինգի 70 տոկոսը Նիկոլի կողքը նստողներն են եղել հեղափոխության օրերին


22:01 , 11 սեպտեմբեր, 2019

Կներեք տականքիս, բայց ես կես գրամ ո՛չ ջերմուկցիներին եմ խղճում, ոչ էլ իշխանություններին։ Ավելին ասեմ, որ ոստիկանությունը գա, ապաշրջափակի, մեկ ա, ես էլի չեմ նեղվելու։ Ավելին ասեմ, որ ոստիկանությունը շատ բռնի ուժով անի դա, ես, մեկ ա, չեմ նեղվելու, քանի որ իրանք ու իրանց ոստիկանությունը։ Ավելին ասեմ՝ ես էլ լուրջ ստատուս չեմ գրելու էս ամենի մասին։

Հիմա ասեմ՝ ինչու։ Էսօրվա միտինգի 70 տոկոսը Նիկոլի կողքը նստողներն են եղել հեղափոխության օրերին, ու մի 40 տոկոսն էլ ամենաակտիվներից են եղել ու պահանջել են, որ էս երկրում ղեկավարի Նիկոլը, ավելին՝ նրանց էդ 70 տոկոսի 90 տոկոսն էլ ծափահարել ա ու գոռացել ա «այո», երբ Փաշինյանը ասել ա. «Կա՛մ ես եմ վարչապետը էս երկրի, կա՛մ էս երկիրը վարչապետ չի ունենալու»։ Ըհընց, դե ուրեմն՝ իրանք իրար մեջ թող պարզաբանեն։

Երկու տարբերակ կա․ կամ էդ 70 տոկոսն առանց հասկանալու գնացել-պայքարել ա եսիմ ինչի համար ու հիմա դեմն ա եկել, կամ էլ հասկանալով գնացել-պայքարել ա ու հիմա իրա պայքարի արդյունքներն ա քաղում։

Ամեն մարդ մի բան անելուց առաջ պետք է գիտակցի՝ ինչ ա անում, եթե գիտակցել են, ապա ինչի՞ են բողոքում, եթե չեն գիտակցել, ապա մեղքն իրանց վիզը։

Ասածս ի՞նչ ա․ ես՝ պաս, էդ ձեր մեջ մեջի պայքարն ա, սիրեք իրար, քրֆեք իրար, պաչեք իրար, պայքարեք իրար դեմ ու տենց։