Սա հակասահմանադրական է, գույքահարկի դրույքաչափը պետք է որոշի ԱԺ-ն. Մանե Թանդիլյան


17:50 , 11 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

Որևէ հարուստ սեփականատեր պիտի իմանա՝ 1 քմ կամ 1000 քմ ավելի հող ունենալու դեպքում մի քիչ ավելի պիտի վճարի, քան տատիկը, որ ապրում է 1 սենյականոց բնակարանում ու ստանում է թոշակ։ Այս մասին այսօր խորհրդարանում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ չափազանց կարևոր հարց է քննարկվում, և Կառավարության այս նախաձեռնությանը երկու բնույթի հակափաստարկներ բերվեցին` մի մասը բնույթով քաղաքական հայեցողության, մոտեցման հարցեր էին, ինչը նորմալ է:

«Բերված նախաձեռնությունն ամենևին նորություն չէ, եկամտահարկի հարցի քննարկման շրջանակում խոսել ենք այս մասին, երբ ասում էին՝ հարուստները ինչո՞ւ պիտի պակաս հարուստների կամ քիչ եկամուտ ունեցողների հետ նույն հարկը վճարեն։ Մենք ասել ենք, որ այս անարդարությունը պիտի բալանսավորվի, և սա քայլերից մեկն է: Մենք, ըստ էության, գույքահարկը չենք փոխում, այլ կադաստրային արժեքը, քանի որ իրականում նման գներ չկան։ Այո, որևէ հարուստ սեփականատեր պիտի իմանա, որ  1 քմ կամ 1000 քմ ավելի հող ունենալու դեպքում մի քիչ ավելի գույքահարկ պետք է վճարի, քան տատիկը, որ ապրում է 1 սենյականոց բնակարանում ու ստանում է թոշակ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ