Հոգնե՞լ եք «ի՞նչ եփել այսօր» հարցից. ընդամենը 5 րոպե, և ընտանեկան շքեղ ընթրիքը պատրաստ է


20:45 , 11 սեպտեմբեր, 2019

Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկը հարմար է թե՛ ամենօրյա, թե՛ տոնական հյուրասիրության համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

Պատրաստման եղանակը

1. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք և եփեք աղաջրի մեջ։

2. Մաքրեք սոխը և աղացեք։

3. Խճողակը խառնեք սոխի, աղի և համեմունքների հետ։

4. Կարտոֆիլը կրակից հանեք, ջուրը թափեք, լցրեք վրան կաթն ու կարագն ավելացրեք։

5. Կարտոֆիլի խյուս պատրաստեք՝ ոչ շատ ջրիկ։

6. Խյուսը ձևամանի մեջ հարթ տարածեք։

7. Խճողակով կոլոլակներ պատրաստեք և բուսայուղի մեջ հինգ րոպե տապակեք։

8. Կոլոլակները դասավորեք կարտոֆիլի խյուսի վրա։

9. Պանիր քերեք և լցրեք վրայից։

10. Պատրաստեք 200օC տաքացված ջեռոցում 15-20 րոպե։

11. Հանեք ջեռոցից և զարդարեք կանաչիով։ Մատուցեք տաք վիճակում։