Նորապսակներին կողոպտել են հարսանիքի հենց հաջորդ օրը


21:16 , 11 սեպտեմբեր, 2019

Անգլիական Սելբի քաղաքում հանցագործները կողոպտել են նորաթուխ ամուսիններին հարսանիքի հենց հաջորդ օրը։

Սեպտեմբերի 7-ին 31-ամյա Ջեյմս Փրինսն ու 29-ամյա Փոլ Քիրվանն ամուսնացել են։ Նրանց խոսքերով՝ տոնախմբությունն այնպես է անցել, ինչպես իրենք էին երազում։ Սակայն հաջորդ առավոտյան նրանց հետ են կապվել հարսանիքի կազմակերպիչները և հայտարարել են, որ հարսանիքի անցկացման սրահ գողեր են ներխուժել, որոնք գողացել են բոլոր նվերներն ու փողով ծրարները, ինչպես նաև BMW X5 ավտոմեքենան, որ պատկանում էր Քիրվանի հորը, և որի մեջ էր գտնվում ամուսնության վկայականը։

Ներկա պահին ոստիկանությունը կարողացել է պարզել գողացված մեքենայի գտնվելու վայրը։