Մեծ ֆոտոճամփորդություն Ամազոնի անտառներով (36 ֆոտո)


18:06 , 30 հունիս, 2013

Ամազոնը 2011 թ. ճանաչվել է յոթ հրաշալիքներից մեկը աշխարհում: Ամազոն գետը Նեղոսից հետո երկրորդ ամենաերկար գետն է (6,400 կմ) աշխարհում: Գետը ունի ավելի քան 1,100 վտակներ, որոնցից 17 ավելի քան 1500 կմ երկարություն ունեն:

Ամազոնը շրջապատված է արեւադարձային անտառով, այն ներառում է մի տարածք, որը պատկանում է ինը երկրների. Բրազիլիա, Պերու, Կոլումբիա, Վենեսուելա, Էկվադոր, Բոլիվիա, Գայանա, Սուրինամ եւ Ֆրանսիական Գվիանա: Լայնածավալ անտառային տարածքները ամեն անգամ ողողվում են անձրեւների շրջանում:

Ամազոնի անտառները ամենամեծ արեւադարձային անտառային տարածքն է աշխարհում, եւ կոչվում են մեր մոլորակի «թոքեր», զբաղեցնում են 5,5 միլիոն քառակուսի կիլոմետր` Երկրի բոլոր արեւադարձային անտառների տարածքների կեսից ավելին: Ամազոնի ջունգլիներում բույսերի եւ կենդանիների մեծագույն բազմազանությունն է Երկրի վրա.