Ձեզ համար ազնվությունն ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որ ամեն մարդ պետք է ունենա: Դուք ինքներդ շատ ազնիվ ու արդարամիտ եք: Դիմացինին վերաբերվում եք այնպես, ինչպես կցանկանայիք՝ Ձեզ հետ վարվեն:
Հաճախ շատ եք իդեալականացնում մարդկանց, և դա Ձեր մեծագույն խնդիրներից է: Սակայն կարևոր հանգամանք է նաև այն, որ պետք է հասկանաք, թե ում վստահեք:
Շատ հանգիստ, սիրող և համեստ եք: Ցանկանում եք, որ Ձեր կյանքում միայն խաղաղություն ու ներդաշնակություն տիրի: Դուք եք Ձեր կյանքի այգեպանը և միշտ քաղցր հարաբերություններ եք տնկում:
Շատ առատաձեռն եք և միշտ պատրաստ եք դիմացինին օգնել՝ ոչինչ չպահանջելով: Շարունակեք այդ ճանապարհով:
Ձեր կարգախոսը՝ ամեն ինչ պետք է միանգամից անել: Շատ խելացի, ռացիոնալ և աշխատասեր եք: Չեք սիրում անսպասելի բաներ, դրա պատճառով էլ աշխատում եք կանոններով շարժվել:
Այն հազվագյուտ մարդկանցից եք, երբ լիովին գիտակցում եք, թե ինչ եք ցանկանում: Գիտեք՝ Ձեզ ինչպես կարելի է ճիշտ դրսևորել: Առանց դադարի կամ շունչ քաշելու շտապում եք հասնել բաղձալի երազանքին:
Ոչ մի հանդիպում պատահական չէ․ Դուք գիտեք, որ յուրաքանչյուրից էլ սովորելու բան ունեք:
Չափազանց զգացմունքային եք, սիրում եք ռիսկի դիմել: Էմոցիաներով եք առաջնորդվում, այդ պատճառով էլ Ձեզ շատ եք ծանրաբեռնում թե՛ աշխատավայրում, թե՛ հարաբերություններում: