Բոլթոնի հեռանալով Միացյալ Նահանգներում քաղաքական օդը բավականաչափ կմաքրվի


14:46 , 11 սեպտեմբեր, 2019

Զոն Բոլթոնի վռնդումն ամերկյան ամենաբարձր պաշտոններից մեկից հստակ ցույց է տալիս այն օրինակներից մեկը, երբ մի շարք ամերիկյան պաշտոնյաներ շատ հաճախ գործում են ինքնակամ և ինքնագլուխ, և ոչ միշտ է, որ արտահայտում են ամերիկյան քաղաքականության հիմնական գծերը կամ գիտեն անգամ, թե որն է այդ գիծը:

Բոլթոնի հեռանալով Միացյալ Նահանգներում քաղաքական օդը բավականաչափ կմաքրվի, բայց լոկալացնելով Հայաստանի օրինակով` պետք է հասկանալ, որ «ամերիկյան ճնշումներ» կեղծ արտահայտությունը, որ կիրառում են Ամուլսարի հանքի բացման կողմնակիցները, հենվում է միայն նախկին և հիմա արդեն թոշակի գնացած դեսպանի խոսքերի վրա: Մի դեսպանի, որ, իմ համոզմամբ, չէր արտահայտում ամերիկյան քաղաքական տեսակետն այդ հարցում, և գոնե այդ հարցում գործում էր շատ ինքնուրույն և ոչ շատ իմաստուն: Եվ հատկապես մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում բռնատիրություն էր, իսկ ամերիկյան նախկին վարչակազմին Հայաստանն ընդհանրապես չէր հետաքրքրում: