Առաջիկա ասուլիսս տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում


13:56 , 11 սեպտեմբեր, 2019

Սիրելի հայրենակիցներ, նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում, բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում, եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:

Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: