13:07 , 30 հունիս, 2013Այս շարքի յուրաքանչյուր նկար ընտրելիս ես աննկարագրելի հաճույք էի ստանում, նախ, որովհետեւ սպիտակն իմ ամենասիրելի գույնն է, ու թեպետ ամառվա գույն համարվում է դեղինը, ես իմ ամառը տեսնում եմ սպիտակի մեջ, այն ամենանուրբ, ամենականացի գույնն է, հիշեցնում է խաղաղություն, մաքրություն, անմեղություն: Հետո ուրախացնում է մի քանի հագուստների «վերադարձը», կրկնվում է ոչ թե մեր ծնողների ժամանակ եղած նորաձեւությունը, այլ արդեն մեր. թեպետ ես բավական փոքր էի, բայց հիշում եմ լայն տաբատներն ու փորի հատվածը բաց զգեստները: Դրանք ակտուալ էին 90-ականներին, հետո մոռացվեցին, իսկ հիմա կրկին նորաձեւ են:
1. Սպիտակ, լայն տաբատ