«Իրանը Միացյալ Նահանգների ներքին գործերի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում». Զարիֆ


10:22 , 11 սեպտեմբեր, 2019
Պաշտոնական Թեհրանը ձեռնպահ է մնում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնանկության վերաբերյալ գնահատական տալուց: Արտգործնախարար Զարիֆն ամերիկացի լրագրողի հարցին ի պատասխան նշել է, թե «Իրանը Միացյալ Նահանգների ներքին գործերի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում»:
Բոլթոնի պաշտոնանկությունը ինչ-որ չափով Իրանի օգտին էր, գուցե այս փուլում Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը փոքր-ինչ թուլանա, սակայն Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է ոչ թե անձերի, այլ քաղաքականության փոփոխություն: