Խաղաղօվկիանոսյան տիվի ցեղի աղջիկներին ամուսնացնում են հենց ծնվելու օրը. կնոջ մասին ամենազարմանալի փաստերն աշխարհի տարբեր ծայրերից


11:10 , 11 սեպտեմբեր, 2019

Ա՜խ, կանայք, կանայք` առեղծվածային, շատերի աչքերում տարօրինակ, իսկ մյուսների աչքերում յուրօրինակ արարածներ։ Որքան որ շատ ես փորձում բացահայտել կնոջ առեղծվածը, այնքան ավելի շատ ես խճճվում նրա էության մեջ։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ կնոջ մասին աշխարհի տարբեր ծայրերից մեզ հասած մի քանի զարմանալի փաստի։ 

1. Խաղաղօվկիանոսյան տիվի ցեղի աղջիկներին ամուսնացնում են հենց ծնվելու օրը, որպեսզի «տունը մնացած» աղջիկ ոչ ոք չունենա:

2. Հոնկոնգում դավաճան ամուսնուն կինը կարող է սպանել, եթե դա անի «մերկ» ձեռքերով, իսկ այ սիրուհուն ազատ է սպանել, ինչով որ կկամենա:

3. Գլորիա Լասոն աշխարհի ամենաշատ ամուսնացած կինն է: Նա ամուսնացել է 11 անգամ` վստահեցնելով` ամուսնական կյանքը բարակ թելի նման է, շուտ է կտրվում:

4. Կոլորադոյում արգելված է համբուրել կնոջը քնած ժամանակ, իսկ Հարթֆորդում ամուսնուն արգելված է համբուրել իր կնոջը կիրակի օրերին:

5. Ըստ վիճակագրության՝ կանայք ավելի լավ են դեմքերը ֆիքսում, քան տղամարդիկ, դրա համար նրանք երբեք չեն մոռանում իրենց վատություն անողին:

6. Հեռախոսի գյուտարար Բելը երբեք չի զանգել իր կնոջը, քանի որ նա խուլ է եղել: