Գիտնականների զարմանալի հայտնագործությունը. քանի՞ վայրկյան է պետք գրկել կնոջը նրա սերն ու վստահությունը շահելու համար


10:07 , 11 սեպտեմբեր, 2019

Սիրո, վստահության ձեռքբերման տարբեր մեթոդներ են առաջարկվել ու առաջարկվում գիտնականների, հոգեբանների ու պարզապես սրտացավ մարդկանց կողմից, սակայն վերջերս գիտնականները կատարել են զարմանալի մի բացահայտում, որը կարող է օգտակար լինել յուրաքանչյուր սիրահարվածի համար:

Մինչ ձեզնից շատերը ծաղիկներ, փուչիկներ, շոկոլադներ ու թանկարժեք նվերներ են գնում սիրելի կնոջ վստահությունը շահելու համար, գիտնականները դրա ձեռքբերման լրիվ այլ ուղի են առաջարկում, որը ոչ մի կերպ կապ չունի գումարի կամ մատերիական ուրիշ միջոցների հետ։ 

Պարզվում է՝ կնոջ վստահությունը շահելու ամենակարճ ճանապարհը գրկախառնությունն է, բայց ոչ թե սովորական, այլ 20 վայրկյան և ավել տևող գրկախառնությունը, որովհետև, ըստ նրանց, դրանից պակաս տևողը  չի աշխատում։ 

Գիտնականների վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կնոջ գլխուղեղը 20 վայրկյան և ավել գրկախառնության դեպքում արձակում է ազդակներ, որոնք ստիպում են կնոջը վստահությամբ լցվել իրեն գրկած տղամարդու հանդեպ ու չվերաբերվել նրան որպես օտարի: Դա ստացվում է ակամայից, անկախ իրենց կամքից, քանի որ կնոջ օրգանիզմում կան հորմոններ, որոնք սկսում են դրական տրամադրել օրգանիզմն այն մարդու հանդեպ, ով իրեն կգրկի 20 վայրկյանից ավելի։ 

Հետազոտությանը մասնակցել են մի քանի տասնյակ կանայք, ում անծանոթ տղամարդը գրկել է 5 վայրկյանից մինչև 20 վայրկյան և ավելի։ Դրա ընթացքում գիտնականները հետևել են կնոջ օրգանիզմի արձագանքին ու հետո եկել այն եզրակացության, որ 20 վայրկյան և ավել տևած գրկախառնության դեպքում կինը սկսել է դրական տրամադրվել տղամարդու հանդեպ ու, անկախ իրենից, վստահել նրան։ 

Այս հետազոտությունը եկել է ապացուցելու, որ փողը, մատերիան չեն, որ որոշում են սերն ու վստահությունը, այլ կյանքում ամենաթանկ բաները տրվել ու տրվում են անվճար, ուշադրության, սիրո ու քնքշանքի արդյունքում։