Իրաքյան Քերբելայում ուխտագնացության ժամանակ հրմշտոց է սկսվել. 31 մարդ մահացել է


01:00 , 11 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Իրաքյան Քերբելա քաղաքում ուխտագնացության ժամանակ տեղի ունեցող հրմշտոցի հետևանքով 31 մարդ է մահացել, 100 մարդ վիրավորվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրաքի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի և 75 վիրավորի մասին: Ուխտավորների շրջանում հրմշտոցներ են տեղի ունենում կրոնական ծիսակարգերի կատարման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ