Հայաստանում 4.8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել


21:00 , 10 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում՝ տեղի ժամանակով 20։22-ին։ Էպիկենտրոնը եղել է 11 կմ հյուսիս Ամասիայի շրջանից, հիպոկենտրոնի խորությունը 3 կմ, 4.7 մագնիտուդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Վանաձորում, Գյումրիում, Երևանում։