Օգոստոսի 2-րդ կեսի համար քաղաքապետարանը ոչ մի փոխանցում չի կատարել, ի զորու չենք վճարել աշխատակիցների աշխատավարձը. «Սանիթեք»-ի հայտարարությունը


20:30 , 10 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել: Այս մասին ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարության մեջ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընեկրույթանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:  Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ