Մայլի Սայրուսը նորաձևության ցուցադրությանը եկել է «վհուկի» կերպարով


23:16 , 10 սեպտեմբեր, 2019

Հանրաճանաչ երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը Նյու Յորքում դիզայներ Թոմ Ֆորդի նորաձևության ցուցադրությանը մասնակցել է «վհուկի» տեսքով: Աստղը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել:

Միջոցառման համար Սայրուսը ընտրել է total black կերպար: Աստղը հագել է սև գույնի փայլուն կտորից տաբատ, բաց պարանոցով վերնաշապիկ, երկար թավշյա թրենչ և անթափանց լայնեզր գլխարկ: