Կինը 75 տարի շարունակ խնամում է այն զինվորի գերեզմանը, որը փրկել է իր գյուղը նացիստներից


21:00 , 10 սեպտեմբեր, 2019

Լինելով 9 տարեկան դպրոցական՝ նա ծաղիկներ դրեց բրիտանացի զինվորի գերեզմանին, ում երբեք չէր հանդիպել։

Վիլեմեն Ռիքենը հարգում էր զինվոր Ուիլյամ Էդմոնդի հիշատակը, քանի որ վերջինս զոհել էր իրեն նացիստական ճնշումներից ազատման պայքարի ժամանակ։

Տիկին Ռիքենը, ով այսօր 84 տարեկան է, նախկինի պես այցելում է հոլանդական իր հայրենի գյուղում գտնվող զինվորի գերեզմանին։

Այս տարի կլրանա զինվորի մահվան 75-ամյա տարելիցը։ Նրան մեջքից կրակել է գերմանացի դիպուկահարը Market Garden օպերացիայի հենց առաջին օրը։

Երբ զինվորը մահացավ 27-ամյա հասակում, նրա վերջին խոսքերը երկու ընկերներին հետևյալն էին. «Ասե՛ք իմ կնոջը, որ ես սիրում եմ նրան, և այցելեք նրան»։

Զինվորը թաղված է հոլանդական Օսթերբիկ գյուղի զինվորական գերեզմանում, որը քիչ հեռավորության վրա է գտնվում Անեմից. Արնեմում էր բնակվում տիկին Ռիքենն իր ծնողների և քրոջ հետ։

Market Garden օպերացիայի շրջանակներում ավելի քան 35000 բրիտանացի, լեհ և ամերիկացի պարաշյուտիստներ և պարագլայդերներ վայրէջք կատարեցին Նիդեռլանդներում, որպեսզի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակն ապահովելու համար պաշտպանեն Ռեյն գետի վրա գտնվող գլխավոր կամուրջները։

Տիկին Ռիքոնը երբեք չի մոռացել, թե ինչպես է ստիպված եղել թաքնվել հոր հրուշակեղենի խանութի նկուղում հինգ օր շարունա, քանի դեռ իրենց տան շրջակայքում դաժան մարտեր էին ընթանում։

Վերջիվերջո, գերմանացի զինվորը կոտրեց նկուղի դուռը, հրամայեց նրանց դուրս գալ այնտեղից և հարցաքննեց՝ հրացանը նրանց վրա պահելով, քանի որ կասկածում էր, որ նրանք թաքցնում են խորհրդային զորքերի զինվորների։

Նրանց ազատ արձակեցին։ Սակայն ապրումները, ինչպես նաև այգում հետագայում հայտնաբերված չորս դին անասելի ազդեցություն ունեցան Ռիքենի վրա։

Պատերազմից հետո տեղի բնակիչները արարողություն կազմակերպեցին, որի ժամանակ դպրոցականները ծաղիկներ էին դնում սպանված բրիտանացի զինվորների գերեզմաններին։ Երիտասարդ Վիլեմենն այդ դպրոցականների թվում էր։ Այդ ժամանակ արված սև-սպիտակ լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչպես է նա ծնկների վրա նստած Ուիլյամ Էդմոնդի գերեզմանի կողքին։

Այժմ Ռիքենը տարեց կին է՝ ճերմակած մազերով, սակայն նա մինչ օրս շարունակում է յուրաքանչյուր տարի՝ սեպտեմբերի սկզբին՝ Արնեմի ճակատամարտի տարելիցի նախօրեին, այցելել զինվորի գերեզմանին։

Ամուսնալուծված տիկին Ռիքենը, ով այժմ թոշակառու է, ասում է. «Ես հիշում եմ, թե ինչպես վայրէջք կատարեցին պարաշյուտները։ Այդ ժամանակ ես խաղում էի այլ երեխաների հետ։ Այնուհետև դրանք գլխավոր ճանապարհով ուղևորվեցին դեպի Արնեմի կամուրջը։ Սակայն մի քանի ժամ անց ծնողներս հրամայեցին ինձ ու քրոջս տուն մտնել։ Մենք լսում էին այգում հնչող կրակոցների և պայթյունների ձայները։ Հիշում եմ, որ շատ ամուր բռնել էի հորս ձեռքը։ Բազմաթիվ զինվորներ զոհվեցին, որպեսզի մեզ ազատություն պարգևեն։ Ահա թե ինչու եմ ես ամեն տարի ծաղիկներ բերում Ուիլյամ Էդմոնդի գերեզմանին։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ են արել նրանք մեզ համար»։

Market Garden օպերացիայի նպատակը Էյնդհովենից մինչև Արնեմ տեղաշարժվելն էր, ապա՝ Գերմանիա։ Բրիտանացի պարաշյուտիստները հասան Արնեմի կամուրջ և նվաճեցին դրա մի մասը, սակայն նրանք թվաքանակով ավելի քիչ էին, քան հակառակորդները»։

Այն ժամանակվանից ի վեր, երբ սկսվեց տիկին Ռիքենի՝ գերեզման այցելելու ավանդույթը, խաչերին փոխարինեցին գերեզմանաքարերն ու հուշարձանները։ Բացի դրանից՝ տեղի պատմաբանները վերջերս հայտնաբերել են Էդմոնդի ժանգոտած սաղավարտը։ Այժմ այն պահպանվում է Արնեմի թանգարանում։

Մասելբուրգում ծնված Էդմոնդը մահացել է 1944 թ. սեպտեմբերի 17-ին։ Նրա կնոջ անունը Ջանետ էր, իսկ ծնողներինը՝ Ուիլյամ և Ջոանա։

Քանի որ տիկին Ռիքենի փորձերը՝ Էդմոնդի ժառանգներին գտնելու, հաջողությամբ չպսակվեցին, նա կարծում է, որ զինվորի հարազատներից դժվար թե որևէ մեկն իմանա իր՝ գերեզման այցելելու մասին։