Երևանում «ԳԱԶելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութ է մտել՝ բուլկի գնելու (Photo)


18:23 , 10 սեպտեմբեր, 2019

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն իր էջում գրել է, որ «ԳԱԶելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութ է մտել՝ բուլկի գնելու։

«Ինձ թվում է՝ միայն Հայաստանում կարող է «ԳԱԶելի» վարորդը խնդրել ուղևորին ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութից մի բուլկի կգնի… Ուզում եմ դա պատկերացնել Վիեննայում, Փարիզում, լավ հա, Մոսկվայում… Մի տեսակ չի ստացվում»,- գրել է նա ու կից լուսանկար հրապարակել։