Մեսչյան. Ի վերջո պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ստանալ մեր քաղաքից


18:30 , 10 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Արդյոք մենք ուզում ենք, որ Երևանի թաղամասերում, քաղաքի սրտում պահպանվեն ահռելի քանակի ավտոտնակներ, խայտառակ որակի բնակելի տներ, ի՞նչ ճանապարհ կա այդ բակերը վերադարձնել երեխաներին, բնակիչներին»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե երբ ստանձնեցիք գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ասացիք, որ երևանցիներին վերադարձնելու եք թամանյանական Երևանի ճարտարապետությունը, սակայն այսօր մեր քաղաքացիների գնահատականով այդ խոսքերը մնացել են լոկ խոսքեր, գործնական քայլ չեղավ։

Ա. Մեսչյանն ասաց, որ գոհ չեն այն վիճակից, որ այսօր կա քաղաքում, ուզում են տեսնել  այն բակերը, ծառերը, խաղահրապարակները, որոնք ժամանակին կային, որոնք հետագայում ամբողջովին օկուպացվել են ավտոտնակներով, անհասկանալի բնակելի տներով և այլն։

Նա խնդրի լուծման մի քանի տարբերակ առաջարկեց. «Տարբերակ 1. երևանցիները վաղն ամեն մեկն իր ունեցած ավտոտնակը քանդում է և տարածք է ստեղծում իր երեխայի խաղալու համար: Քանի՞ երևանցին այսօր կհրաժարվի  իր ավտոտնակից, որպեսզի բացի բակի տարածությունը: Կարծում եմ՝ մի 10 հոգի կգտնվի, ոչ ավելի: Ուրեմն սա տարբերակ չէ։

Տարբերակ 2. գա կառուցապատող, որը հնարավորություն ունենա վերացնել բոլոր ավտոտնակները, կառուցի մի կառույց, տրամաբանական, չխախտելով ոչ մի քաղաքաշինական օրենք, ապահովի քանդված ավտոտնակների սեփականատերերին ավտոկանգանով իր կառուցած շենքում, բարեկարգի տարածքը, որպես սոցիալական պարտավարություն առաջին հարկում մանկարապտեզ կազմակերպի։ Այդպես է Թումանյան 21 հասցեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ