Անջելինա Ջոլին մտադիր է յոթերորդ երեխան որդեգրել. լրատվամիջոցներ


16:54 , 10 սեպտեմբեր, 2019

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին, ով վերջերս ցույց էր տվել իր Կամբոջայում գտնվող հարմարավետ տունը, ցանկանում է կրկին մայր դառնալ:

Radar Online-ի փոխանցմամբ՝ Ջոլին մտադիր է յոթերորդ երեխան որդեգրել:

Աղբյուրները համոզված են, որ այս եղանակով հոլիվուդյան աստղը որոշել է լրացնել հոգու դատարկությունը, որն առաջացել է ավագ որդու՝ Մեդոքսի՝ համալսարանում սովորելու նպատակով տնից հեռանալու պատճառով:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ջոլին վաղուց է ցանկացել երեխա որդեգրել, սակայն հետաձգել է այս քայլը, մինչև 18-ամյա որդին պաշտոնապես լքի իր տունը:

Աղբյուրները ենթադրում են, որ յոթերորդ երեխան կլինի աղքատ ընտանիքից, բայց ում և որ երկրից կորդեգրի աստղը՝ դեռևս գաղտնիք է: