«Սանիթեք»-ի հարգարժան աշխատակիցներին առաջարկում եմ այդ ընկերության տնօրենությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները


14:57 , 10 սեպտեմբեր, 2019

«Սանիթեք» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը «Սանիթեք»-ին փող չի փոխանցել»:

Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը «Սանիթեք»-ին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ «Սանիթեք»-ի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները: